Search
Close this search box.

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հեռացվել է պաշտոնից. MediaHub

mediahub.am-ը գրում է. Առավոտյան լուրեր տարածվեցին, որ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Լուրը վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից չհաստատեցին՝ ասելով, որ նման լուր չունեն։

Թեև մեր աղբյուրները վստահեցնում են, որ Մաթևոսյանը հեռանում է, այնուամենայնիվ, նրա գրասենյակից մեզ հետ զրույցում վստահեցրին, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

«Ես տեղյակ չեմ, նման բան չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Մաթևոսյանի խորհրդական Արման Սարգսյանը։

Հարցին, թե լուրերը կե՞ղծ են, Սարգսյանը պատասխանեց․ «Հետո զանգեք, խորհրդակցության եմ»։

MediaHub-ի աղբյուրները պնդում են՝ Մաթևոսյանը հեռացվել է պաշտոնից:

Նշենք, որ այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև ԿԳՄՍ նախարար Վարհամ Դումանյանը։