Search
Close this search box.

Վատ լուր Կադիրովի համար

Չեչեն ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուռահմանովը ողջ է և գտնվում է շվեդական ոստիկանության պաշտպանության ներքո։ Նրա սպանության մասին լուրերը հնարավոր է հատուկ գործողություն էր։

Kavkaz.Realii-ն արտերկրում չճանաչված Իչկերիայի Չեչենական կառավարության մամուլի ծառայությանը հղումով գրում է, որ Աբդուռահմանովը շվեդական ոստիկանության պաշտպանության տակ է։ «Իչկերիայի Չեչենական Հանրապետության կառավարությանը հասանելի տեղեկատվության համաձայն՝ Թումսո Աբդուռահմանովը ողջ է և գտնվում է շվեդական ոստիկանության պաշտպանության ներքո», – ասել է խոսնակը։

Աբդուռահմանովի սպանության մասին տեղեկությունը տարածվել էր դեկտեմբերի 5-ին։ Շվեդիայի ոստիկանությունը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից։