Search
Close this search box.

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին: Պաշտոնական Բաքուն մեղադրում է Ռուսաստանին, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները չեն կատարել պայմանավորվածությունը և չեն թույլատրել ադրբեջանցի «բնապահպաններին» շրջայց կատարել Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։

Հիշեցնենք, որ երեկ Արցախ տեղեկատվական շտաբը հայտնեց, որ ադրբեջանական կողմը, դիմել էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու համար։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկ անգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։

Սակայն առաջարկված ծրագիրը, սահմանված կարգով, համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ, ինչի պատճառով հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք։