Search
Close this search box.

«Ես և կինս որոշում ենք կայացրել չսահմանափակվել մեր 3 տղաներով». ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական պատգամավոր Էգդար Հակոբյանը ֆեյսբուքյան ր էջում գրում է.

Եթե 10֊երեխա ունենաք և նրանցից ամենքն էլ ունենան 10֊երեխա ու նրանք մեծանան և ամենքը նույնպես ունենան 10֊ծոռ ձեր համար այնուհետև ծոռների երեխաները նույնպես մեծանան ունենան 10֊ական երեխա՝ ապա կստացվի, որ ձեր 100֊թոռներից ամենքը ունի 1.000֊ծոռ, եթե նրանք էլ 10֊ական երեխա ունենան, ուրեմն ձեր ծոռների ծոռների թիվը կդառնա 1.000.000…

Ինչպես գիտեք Հովհաննես Թումանյանի խոսքերն են, բայց մի քանի սերունդ առաջ և ավել հաշվարկով եմ ներկայացրել…
Ընտանիք կազմելով, եթե նույնիսկ 4֊ից 5֊երեխա էլ ունենանք՝ ապա մի քանի սերունդ հետո նույնպես բավականին շատ լուրջ թիվ է ստացվում և նշված հաշվարկը դա միայն մեկ մարդու և նրա հետագա 6֊սերունդների հաշվարկով է ասված …

44֊օրյա պատերազմից անմիջապես հետո ես և կինս որոշում ենք կայացրել չսահմանափակվել մեր 3֊տղաներով և առնվազն մեկով ավելացնել մեր գանձերին…
Ինչպես գիտենք շատ երեխաներ ունենալը շատ երկրների համար երկարաժամկետ ռազմավարության ամենակարևոր հարցերից մեկն է հանդիսանում…
Կարծում եմ բոլորս պետք է մտածենք և աշխատենք հետևյալ գաղափարի շուրջ շատացնելով մեր ազգի ծնելիության միջին թիվը, որը իմ կարծիքով մեր հետագա ամուր լինելու ամենակարևոր անկյունաքարերից մեկն է, եթե ոչ ամենա…