Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կացնով խփել էր որդուն ու հարսին. Կտրել է որդու երկու մատը

Դեկտեմբերի 2-ի ցերեկը ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություն ստացվեց, որ Արգավանդ գյուղի մի բնակիչ կացնով հարձակվել է իր որդու և հարսի վրա։

Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը ստանալուն պես բաժնից օպերատիվ խումբ մեկնեց Արգավանդ: Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով հնարավորինս արագ դեպքի վայր մեկնած իրավապահները պարզեցին, որ ժամը 15.20-ի սահմաններում 76-ամյա տղամարդը, առանց որևէ պատճառի, կացնի սուր կողմով խփել էր բազմոցին քնած որդու ձեռքին` կտրելով երկու մատը, հետո կացնի բութ մասով խփել էր հարսի գլխին: Նրանք հոսպիտալացվել են։

76-ամյա տղամարդը տանը չէր։ Նա հայտնաբերվեց Մասիս քաղաքում և տեղափոխվեց Մասիսի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: