Search
Close this search box.

Սուրեն Պապիկյանը մեկնեց

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով է մեկնել Ռուսաստանի Դաշնություն», նշվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Պապիկյանը Հանրայինի եթերում հայտարարել էր, որ վերջին 1 տարվա ընթացքում սահմանային իրավիճակը փոփոխության չի ենթարկվել։

«Սահմանային իրավիճակը ես գնահատում եմ լարված»,- ասել է նա։