Search
Close this search box.

Ես իմ երեխաներին չեմ տանելու Հանրապետության հրապարակ, նրանց բացատրելու եմ, թե որն է այս շքեղության գինը

Բոյկոտում եմ Հանրապետության հրապարակի տոնակատարությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Ես իմ երեխաներին չեմ տանելու Հանրապետության հրապարակ։ Նրանց բացատրելու եմ, որ այս շքեղության գինը սահմանամերձ շատ գյուղերում բազմաթիվ մանուկների կիսատ քունն է, որ այս շքեղությունը արհամարհանքն է անհայր մնացած հազարավոր մանուկների թախծի ու կարոտի հանդեպ, որ այս ամենը զազրելի շեղում է. հասարակական ուշադրության, մտքի, բարոյականության, էներգիայի շեղում գոյության խնդրից, որ սա խնջույք է ժանտախտի ժամանակ»։
Միացե՛ք բոյկոտին…»,-նշել է նա։