Search
Close this search box.

ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնում Նոր Խարբերդում տեղի ունեցած պայթյունից․ կա տուժած

Նոյեմբերի 29-ին, ժամը 19։43-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։08-ին, մարվել՝ 21։05-ին։

Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած։

Այս Բաժնից