Search
Close this search box.

Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 8,5 դրամով` 200 դրամից դառնալով 208,415 դրամ.Կառավարությունը մեկ տարի կսուբսիդավորի

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա շուրջ 8,5 դրամով` 200 դրամից դառնալով 208,415 դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 29-ին հրավիրված նիստում միաձայն ընդունել է ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ նախագիծը։

«Վեոլիա ջուր» ընկերությունը դեռևս օգոստոսին հայտ էր ներկայացրել, որ ջրի սակագինը 200 դրամից դառնա 209 դրամ բոլոր սպառողների համար:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրություն է անցկացրել եւ պատրաստել որոշման նախագիծ, ըստ որի, սոցիալապես անապահով խավի համար սակագինը կմնա նույնը՝ 180 դրամ, իսկ մնացած սովորական սպառողների համար սակագինը 200 դրամից կդառնա 208,5 դրամ:

ՏԿԵ նախարարությունը հայտարարել է, որ այսօրվա գործող եւ սահմանվելիք սակագների տարբերությունը կառավարությունը սուբսիդավորելու է: Այսինքն սպառողի համար ակագնի որեւէ փոփոխություն չի լինի: Սուբսիդավորումը մեկ տարվա համար է: