Search
Close this search box.

Գագիկ Սուրենյան. Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական փաստ է գրանցվել. եղանակը ՀՀ-ում

«Այսօր Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական փաստ է գրանցվել: Օդի ջերմաստիճանը Երևան Զվարթնոց օդերևութաբանական կայանում հասել է +15,0 աստիճանի, որը 3 աստիճանով գերազանցել է 1976թ գրանցված ռեկորդը, 12,0 աստիճանը:
Այսօրվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են գրանցվել նաև Արարատյան դաշտի գրեթե ողջ տարածքում»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Հանրապետության տարածքում`

Հունվարի 19-ին`  երեկոյան ժամերին, 20-ի գիշերը, 24-ին շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: