Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. ԵԼՔ-ի հաջորդ երթը տեղի կունենա փետրվարի 5–ին

ԵԼՔ դաշինքի երթն ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ ԵԼՔ դաշինքը այսօր իրականացրել է  իր երբևէ ամենաբազմամարդ եւ էներգետիկայով լեցուն երթը.

«Եւ ուզում եմ ձեզ հավաստիացնել եւ իմ զգացողությունն ասում է, որ ԵԼՔ-ն առաջիկայում կիրականացնի նաեւ ՀՀ պատմության ամենաբազմամարդ, ամենահզոր եւ ամենավճռորոշ երթը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Իսկ Ելք-ի հաջորդ երթը տեղի կունենա փետրվարի 5-ին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը. «Եթե մինչև այդ իշխանությունը չնախաձեռնի հարկային օրենսդրության փոփոխություն, մենք երթով կարձանագրենք մեր օրակարգի հաջորդ քայլը: Մենք կպահանջենք, որպեսզի ԱԺ պատգամավորների ¼-ը ստորագրի այդ օրակարգով ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու պահանջի տակ, որպեսզի գները հետողորմյա անենք»,- նշեց Փաշինյանը:

Նա նաև ընդգծեց, որ Ելք դաշինքը Հարկային օրենսգրքի իր տարբերակն է մշակում:

Էդմոն Մարուքյանն էլ հիշեցրեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր Հարկային օրենսգիրքը, որով ավելացել են մի շարք հարկատեսակներ են ավելացվել. «Նոր Հարկային օրենսգրքով ակցիզային հարկը բարձրացվել է, որը հարվածում է ՀՀ-ում շատ փոքր միջին խավին, եթե կարելի է ասել, որ ունենք միջին խավ»:

Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ թանկացումները նկատվելու են բոլոր ոլորտների վրա, իսկ իրենց նվազագույն պահանջն այն է, որ վերադառնան եկամտահարկի չափին :