Search
Close this search box.

Եթե իմ իմացած մարդուց մնացել է գոնե 5 տոկոս` նշանակումը դրականորեն կանդրադառնա. Արծրուն Պեպանյանը՝ Արմեն Սարգսյանի մասին

Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հանրապետականը ներկայացրել է ՀՀ նախագահի իր թեկնածունին։ Տարբերակ չկա, որ չընտրվի։

Երբ Արմեն Սարգսյանը վարչապետ էր, ես ոչ պաշտոնապես աշխատել եմ նրա հետ, իրեն ներկայացրել եմ քաղաքական դաշտի, ներիշխանական խմորումների մասին վերլուծություններ, կանխատեսել եմ դրանց հնարավոր զարգացումները, և կանխատեսումներս իրականացել են հարյուր տոկոսով։ Ես առաջին իսկ օրերից կանխատեսել էի, թե ովքեր և ինչու են փորձելու խանգարել կամ վարկաբեկել իրեն։

Հիմա էլ է սկսվել նրան վարկաբեկելու գործընթացը։
Ու իմ համար ակնհայտ է, թե ով և ինչու է դա անում։ Նաև ակնհայտ է, թե ովքեր և ինչու են դա անելու։

Արմեն Սարգսյանի հետ չեմ շփվել 20 տարի։ Եթե իմ իմացած մարդուց մնացել է գոնե 5 տոկոս այն օրերին իմ տեսածից, ապա նրա նշանակումը դրականորեն կանդրադառնա հայաստանյան ներկա իրավիճակի վրա։