Search
Close this search box.

Վաճառում են ԱԱԾ-ին պատկանող շենքը

Կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում է ընդգրկված ԱԱԾ-ի հաշվկշռում գտնվող և պետական գույք հանդիսացող շինության վաճառքի հարցը։ Շենքը գտնվում է Քանաքեռ Զեյթուն Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում և ունի 6832.2 քառ. մետր մակերես, վաճառվում է նաև դրան կից 0.8083 հեկտար մակերեսով հողամասը։ ԱԱԾ-ին պատկանող այս գույքը օտարվելու է աճուրդով, գույքի մեկնարկային գինը սահմանվել է 1 միլիարդ 600 մլն դրամ, հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 1 միլիարդ 579 մլն դրամ է, իսկ տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 309 մլն 497 հազար 262 դրամ։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 1 մլն 726 հազար 860 ՀՀ դրամը։ Վաճառվող գույքը Ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 2018 թվականին, գույքն իրենից ներկայացնում է նախկին հասարակական նշանակության մարզական կոմպլեքսի շենք՝ դրա օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։