Search
Close this search box.

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 19-ին, ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի  ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Մարալիկ-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ, Արագածի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում  գետնաբուք է:Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի ճանապարհներին, Աբովյան -Չայնի ոլորաններում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում տեղ- տեղ մերկասառույց է:

Բքի և տեսանելիության  բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման  աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: