Search
Close this search box.

Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. 38-ամյա ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում «գաստրոլներ է տվել» ինքնաթիռում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում «Շիրակ» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունից ահազանգ է ստացվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և հայտնել են, որ Մոսկվա-Գյումրի թիվ 855 չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկը խախտում է հասարակական կարգը և չի ենթարկվում ինքնաթիռի անձնակազմին։

Պարզվել է, որ խուլիգանություն կատարողը ՌԴ քաղաքացի, Մոսկվա քաղաքի Շումիկինա փողոցի բնակիչ, 38-ամյա Դմիտրի Նազարովն է, ով գտնվելով ոչ սթափ վիճակում, խուլիգանություն կատարելով՝ խախտել է օդանավի վարքի կանոնները, այնուհետև ժամանման սրահում սահմանապահ վերահսկման գոտին անցնելիս թույլ է տվել հասարարական կարգի խախտում։

Երբ իրավապահները փորձել են նրան կարգի հրավիրել, նա հայհոյանքներ է տվել, խաթարել ավիացիոն անվտանգության ծառայողների, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատանքը։

Դ. Նազարովը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժանմունք։