Search
Close this search box.

Սուսիկ-փուսիկ ապառազմականացման գործընթաց է գնում Արցախում․ պատգամավոր

Արցախի Մարտունու շրջանի զինվորական հոսպիտալն օրերս փակվել է, եւ աշխատակիցներին որեւէ բացատրություն չի տրվել, թե ինչու է այդպես արվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Արդեն երկար ժամանակ է, որ սուսիկ-փուսիկ բավականին մեծ կրճատումներ սկսեցին նախ բանակի սպայական կազմի մեջ, հետո նաեւ ավելի ցածր կազմի մեջ, հիմա անցել են բուժհաստատություններին: Նույն վիճակում է նաեւ Ստեփանակերտի հոսպիտալը:

Ստեփանակերտի հոսպիտալում կրճատումներ են անում եւ արդեն զգացվում է, որ այդպիսի գործընթաց կա, քչացրել են հիվանդների քանակը: Ինչ-որ գործընթացներ են անում, որից ակնհայտ երեւում է, որ տանում են ապառազմականացման: Այդ առումով մենք արդեն որոշակի անելիքներ ունենք պլանավորած, չեմ ուզում առաջ ընկնել, սկսելու ժամանակ կասենք»,-ասել է նա:

Պատգամավորը հավելել է, որ Մարտունու շրջանի զինվորական հոսպիտալը կցել են մի այնպիսի տարածքի, որը տասնյակ կմ-ներով հեռու է.

Այս Բաժնից