Search
Close this search box.

Լարսը փակ է, իսկ ռուսական կողմում կուտակված է 124 բեռնատար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հունվարի 19-ին, ժամը 10:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 բեռնատար: