Search
Close this search box.

Քննչական կոմիտեն՝ Պեմզաշենի դաժան սպանության գործով ձերբակալվածների թվի մասին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը Auroranews-ի հետ զրույցում հերքեց տարածվող տեղեկությունները, թե Պեմզաշենում մոր ու երկու անչափահաս երեխաների դաժան սպանության գործով կա ևս մեկ ձերբակալված (3-րդ)։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, այսօր նույն գործով ձերբակալվել է ևս մեկ կին, ով մարդասպանների քույրն է, և ըստ շրջանառվող լուրերի, վերջինս սպանությունից հետո մաքրել է բոլոր հնարավոր հետքերը։

Հիշեցնենք՝ նաև, որ Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության գործով երկրորդ ձերբակալվածը Վրույր Բարսեղյանի հորեղբոր տղան է՝ Արկադի Բարսեղյանը, ով առավել հայտնի է «Տիխի» մականունով։ Այս մասին գրում են ԶԼՄ-ները: Պեմզաշենի համայնքապետ Աղասի Վարդանյանը հաստատել է 2-րդ անձի ձերբակալման լուրը` նշելով, որ նա 42 տարեկան է: