Search
Close this search box.

Ահաբեկության հոտ է գալիս․ Էրդողան

Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Քաղաքապետարանից ստացած տեղեկությունների համաձայն՝ այս պահին զոհերի թիվը վեց է, վիրավորներինը՝ 53»,- ասաց նա։

Ավելի ուշ, հայտնվել է 81 վիրավորի մասին։

Էրդողանը տեղի ունեցածն անվանել է «հարձակում» և նշել, որ, ըստ նախնական գնահատականների, ամեն ինչ ցույց է տալիս, որ եղել է ահաբեկություն։ «Սխալ կլինի վստահաբար ասել, որ սա ահաբեկություն է, սակայն նախնական տվյալները, տեսախցիկների կադրերը, նահանգապետի կողմից մեզ տրված առաջին տեղեկությունը ցույց է տալիս, որ սրանից «ահաբեկչության հոտ է գալիս», ասել է նա։

Նախագահի խոսքով՝ իրավասու պետական ​​ծառայությունները շարունակում են աշխատել այս հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ, առաջին եզրակացությունները վկայում են այն մասին, որ «այդ գործում ներգրավված է կին»։