Search
Close this search box.

Քանի սպանված և վիրավոր ունի ռուսական կողմը՝ Ուկրաինայում. Պենտագոնը թվեր է հրապարակել

Պենտագոնի տվյալներով՝ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ունի ավելի քան 100 հազար սպանված և վիրավոր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլլին: Տեղեկատվությունը փոխանցում է BBC-ն: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը կրել է մոտավորապես նույնքան կորուստներ:

Ըստ Միլլիի` Կիևը Մոսկվայի հետ բանակցությունները վերսկսելու ազդանշաններ է ուղարկում. դրանք «պատուհան» են երկխոսության համար։ Նա նաև նշել է, որ բանակցությունների հաջողության համար Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է փոխադարձաբար ընդունեն, որ հնարավոր չէ հաղթանակի հասնել ռազմական միջոցներով:

Միլլին հավելել է, որ երկու կողմում նման կորուստները, ինչպես նաև ձմռան պայմանները կարող են Մոսկվային ու Կիևին ստիպել դադարեցնել մարտական գործողությունները և նստել բանակցային սեղանի շուրջ: