Search
Close this search box.

1 և 2,5 տարեկան երեխաներ են թունավորվել շմոլ գազից

Երեկ՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 22:40-ին, շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն ընտանիքի 2 երեխա՝ 1 եւ 2.5 տարեկան, շմոլ գազից թունավորմամբ:

Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ընդունելու պահին ամենափոքրի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մյուսինը՝ միջին ծանրության:

Վանաձորի բժշկական կենտրոնում մարզի գլխավոր մանկաբույժ, մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Իշխան Անտոնյանը կատարել է անհրաժեշտ բժշկական միջամտություններ, փոքրիկների վիճակը բարելավվել է:

Այսօր առավոտյան երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից:

Պարզվել է՝ երեխաները թունավորվել են տանը, շմոլ գազից:

ԲԿ-ը մեկ անգամ եւս հորդորում է ազգաբնակչությանը տարվա հատկապես այս շրջանում խստորեն պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները: