Search
Close this search box.

«Ստորագրել ենք Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր». Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գրառում է արել: Նա մասնավորապես գրել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունում նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենիի հետ ստորագրել ենք Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր»:

Իրանն ու Հայաստանը էներգետիկ ոլորտում տնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել. կողմերը պայմանավորվել են մինչև տարեվերջ երկարաձգել երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման թույլտվությունը:

Նշվում է, որ այժմ Իրանը Հայաստան է արտահանում մեկ միլիոն խորանարդ մետր գազ, ինչը երկու անգամ կավելանա։

Իրանական գազը Հայաստանի տարածքում վերամշակվում է ԻԻՀ արտահանման համար նախատեսված էլեկտրաէներգիայի։ Երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը կերկարաձգվի մինչև 2030 թվականը։