Search
Close this search box.

ՌԴ–ն եռակողմ հանդիպումից ակնկալում է մեկ քայլ առաջ դեպի խաղաղության պայմանագիր

Ռուսաստանն ակնկալում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումը թույլ կտա առաջ շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Խնդիրները դեռ քիչ չեն։ Կարծում եմ, որ բոլորը կխոսեն, այդ թվում՝ վաղը Սոչիում կայանալիք հանդիպմանը։ Հուսով ենք, որ այն մի շարք հարցերի առումով թույլ կտա ինչ–որ կերպ առաջ շարժվել, այդ թվում` խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ցանկանում էր, որպեսզի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ։
Հիշեցնենք, որ Սոչիում մինչ եռակողմը նախ տեղի է ունենալու Փաշինյանի և Պուտինի հանդիպումը։ Օրակարգը դեռևս հայտնի չէ։
Նշենք, որ նախորդ նույն ձևաչափով հանդիպումը կայացել էր 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում։