Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար. 11-ամյա տղան տեղում մահացել է․ կան վիրավորներ

Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 84 կմ հատվածում Մելիք գյուղի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բակիչ 52-ամյա Ավետիք Խաչատրյանի վարած VAZ 2106 մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Ավետիքյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամն, վթարի հետևանքով 06-ի ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 11-ամյա Ղազարիկ Խ․-ն տեղում մահացել է։ Իսկ Ա․ Խաչատրյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Nissan-ի վարորդ Դ․ Ավետիքյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Վանուշ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և օպերատիվ են գործել «Ապարան» և «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնների բժիշկները, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս Բաժնից