Search
Close this search box.

Մենք երկար տարիներ Հայաստանին առաջարկել ենք վերադարձնել 5 շրջաններն ու լուծել ԼՂ հարցը, բայց Երևանը գնաց իր ճանապարհով․ Պուտին

Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկում էր Ղարաբաղի հարցը լուծել 5 շրջանները, որտեղից մարդիկ դուրս էին եկել, Բաքվին վերադարձնելու ճանապարհով, սակայն Երևանը գնաց իր ճանապարհով․ այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք երկար տարիներ հայկական կողմի հետ երկխոսում էինք ու առաջարկում Ղարաբաղի հետ կապված հարցը լուծել հետևյալ կերպ, Հայաստանը փաստացի տնօրինում էր Ադրբեջանի 7 շրջանները։ Մենք ասում էին՝ եկեք շարժվենք դեպի կարգավորում, ահա կա երկու շրջան, մեծ շրջաններ։ Ինչ-որ փուլի կպայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ․ տվեք 5 շրջանները, դրանք պետք չեն, դատարկ են, այնտեղից մարդիկ հեռացել են, ինչո՞ւ դրանք պահենք, անմիտ է»,-ասել է Պուտինը՝ «Վալդայ» ակումբի ժողովի ժամանակ։

Նա պնդել է, թե արդար կլիներ փախստականներին վերադարձնելն ու դա լավ քայլ կլիներ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

«Բայց Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես գիտեք, դա հանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է»,- ասել է ՌԴ նախագահը։