Search
Close this search box.

Ադրբեջանական կողմը զինծառայողի մահվան մասին է հայտնում

Ադրբեջանական բանակի զինծառայողը մահացել է իրեն վստահված զենքից արձակված կրակոցի հետևանքով, հայտնում է Ադրբեջանի զինվորական դատախազությունը։

Ըստ հաղորդագրության՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զինվորական դատախազությունը հետաքննություն է վարում հոկտեմբերի 24-ին ինքնաձիգի կրակոցի հետևանքով 1999 թվականին ծնված ադրբեջանական բանակի զինծառայող Քազիմով Մայիլ Ռամիգ օղլուի մահվան փաստով։