Search
Close this search box.

Տեղեկատվությունը կրկնակի ստուգվել է, Ռուսաստանը գլուխ կհանի «կեղտոտ ռումբի» խնդրից. Լավրով

Ռուսաստանը մինչև վերջ կգնա Կիևի կողմից «կեղտոտ ռումբ» պատրաստելը ճշտելու հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

««Կեղտոտ ռումբերի» հարցում մենք անպայման մինչև վերջ ամեն ինչ կպարզենք։ Շատ կարևոր էնման սոսկալի սադրանք թույլ չտալը։ Այն, ինչ հրապարակավ ասում են մեր արևմտյան գործընկերները, պարտադրված լինելով Զելենսկու և նրա ռեժիմին անմնացորդ աջակցությամբ, չի նշանակում, որ իրենց ներքին քննարկումներում նրանք անլուրջ կընկալեն մեր ներկայացրած տեղեկատվությունը», – ասել է նախարարը։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Թուրքիայի գործընկերների հետ հեռախոսազրույցներում մտահոգություն էր հայտնել Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման կապակցությամբ:
Լավրովն ավելացրել է, որ Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբ» պատրաստելու մասին տեղեկատվությունը կրկնակի ստուգվել է: Նրա խոսքով՝ կոնկրետ տեղեկություններ կան Ուկրաինայի այն հաստատությունների վերաբերյալ, որոնք ունեն տեխնոլոգիաներ, ինչը թույլ է տալիս սարքել այդ «կեղտոտ ռումբը»։

«Կա տեղեկատվություն, որը մենք կրկնակի ստուգել ենք համապատասխան ալիքներով, սա անհիմն կասկած չէ, այստեղ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նման բաներ կարող են ծրագրվել», – ասել է Լավրովը:
Նա ավելացրել է, որ Ռուսաստանը մտադիր է բարձրացնել այդ հարցը ՄԱԿ-ում։

Ինչպես հայտնել են տարբեր երկրների վստահելի աղբյուրները, այդ թվում՝ Ուկրաինայի, ըստ ստացված տեղեկությունների, Կիևի վարչակարգն իր երկրի տարածքում սադրանք է նախապատրաստում, որը կապված է այսպես կոչված «կեղտոտ ռումբի» կամ ցածր էներգիայի միջուկային զինամթերքի պայթեցման հետ։ Սադրանքի նպատակն է մեղադրել Ռուսաստանին զանգվածային ոչնչացման զենք կիրառելու համար ու դրանով իսկ աշխարհում հզոր հակառուսական արշավ սկսել, որն ուղղված է Մոսկվայի հանդեպ վստահությունը խաթարելուն:

Տարբեր աղբյուրներից հայտնի է դարձել, որ արևմտյան կուրատորների ղեկավարությամբ Կիևն արդեն ձեռնամուխ է եղել այս ծրագրի գործնական իրականացմանը։ Դնեպրոպետրովսկի շրջանի Ժոլտիե վոդի քաղաքում գտնվող Արևելյան լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարությանը, ինչպես նաև Կիևի Միջուկային հետազոտությունների ինստիտուտի ղեկավարությանը խնդիր է տրվել պատրաստել այդ «կեղտոտ ռումբը»: Այդ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։