Search
Close this search box.

Իրանը Թուրքիայի հետ սահմանին զորավարժություններ կանցկացնի

Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ զորավարժություններ կանցկացնի երկրի հյուսիս-արևմուտքում` Թուրքիայի հետ սահմանին։ Տեղեկությունը հայտնում է Mehr-ը։

Հյուսիսարևմտյան տարածաշրջանային շտաբի հասարակայնության հետ կապերի բաժնի տվյալներով՝ զորավարժություններն անցկացվում են Պասվեհ և Պիրանշահր շրջաններում։

Զորավարժությունները արվում են գիշերային ժամերին ռազմական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների մարտական պատրաստությունը բարձրացնելու նպատակով:

Նշենք, որ Իրանի ԻՀՊԿ ցամաքային ուժերը հոկտեմբերի 17-ի առավոտյան զորավարժություններ մեկնարկեցին Արաքս գետի հովտում, Արևելյան Ատրպատական ու Արդեբիլ նահանգների հյուսիսում: