Search
Close this search box.

«Ադրբեջանի նախագահ Ալիևը հստակ հասկացրեց, որ Բաքուն համաձայն է…». Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Հայկական կողմը ԵՄ դիտորդներ տեղակայելու համար պաշտոնական դիմումը Բրյուսել է ուղարկել դեռ մեկ ամիս առաջ: Այս մասին ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«ԵՄ դիտորդները տեղակայվում են հայկական կողմում՝ Հայաստանի իշխանությունների կողմից Եվրամիության բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելին սեպտեմբերի 22-ին ուղարկված դիմումի համաձայն»,- ասել է Կլաարը, հավելելով, որ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարները քննարկել են հնարավոր տեղակայումն ու գործողություններն ադրբեջանական կողմում:

«Ադրբեջանի նախագահ Ալիևը հստակ հասկացրեց, որ Բաքուն համաձայն է այդ առաքելության հետ համագործակցել այնքանով, որքանով, որ կառնչվի: Մենք ակնկալում ենք, որ ադրբջանական կողմը կգնա փոխազդեցության»,- ասել է ԵՄ հատուկ հանձնակատարը, հույս հայտնելով, որ այդ առաքելությունը կծառայի կողմերի միջև վստահության ամրապնդմանը», – ասել է նա:

Նա նշել է, որ առաքելությունը լինելու է երկու ամսով, և ժամկետի երկարաձգման հարց չի քննարկվում: