Search
Close this search box.

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն դիմել է Հայաստանին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ եթե Հայաստանը կատարի Ադրբեջանի հետ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, ապա կդառնա նաև տարածաշրջանի կարևոր խաղացողներից մեկը։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները օգուտ կտան նաեւ Հայաստանին։ «Տարիներ շարունակ օկուպացված պահելով ադրբեջանական հողերը՝ Հայաստանը մեկուսացել է։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը, հաղթանակ տանելով Ղարաբաղում, ազատագրեց իր հողերը, հայտնվեց խաղաղության հնարավորությունը, որը պետք է լավ գնահատել»,- նշել է նա: