Search
Close this search box.

Քիչ անց Սյունիքի մարզկենտրոն Կապանում կբացվի Իրանի առաջին գլխավոր հյուպատոսությունը

Քիչ անց Սյունիքի մարզկենտրոն Կապանում կբացվի Իրանի գլխավոր հյուպատոսությունը:

Արարողությանը մասնակցելու են Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Սա Իրանի առաջին գլխավոր հյուպատոսությունն է Հայաստանում:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նախօրեին է Երևան ժամանել պաշտոնական այցով, հանդիպում է ունեցել հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, կայացել է երկու նախարարների համատեղ ասուլիսը: