Search
Close this search box.

Անգամ ամենաբարդ ճգնաժամից դուրս գալու ելքեր կան․ Ռուբեն Վարդանյան

Հասարակական և քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը գրում է

Ես համոզված եմ, որ անգամ ամենաբարդ ճգնաժամից դուրս գալու ելքեր կան: Միայն այսօրվա մեր գործողություններն են որոշելու, թե վաղն ինչպիսի ապագա ենք ունենալու:

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և նախարարության աշխատակազմի հետ հանդիպմանը խոսեցինք դիվանագիտական ոլորտում նպատակաուղղված, հմուտ ու գրագետ աշխատանքի, մեր դիրքորոշումն աշխարհին ներկայացնելու կարևորության մասին: Արցախի սուբյեկտայնության հարցն այս պահին Արցախի երեք առաջնահերթությունների շարքում է՝ անվտանգության և սոցիալ-տնտեսական խնդիրների հետ միասին: Ու ես հավատում եմ, որ ստեղծված իրավիճակը մեր օգտին օգտագործելու իրական հնարավորություն ունենք, իսկ Արցախում շարունակվող հանդիպումներն ապացուցում են, որ նաև այդ ներուժն ունենք: