Search
Close this search box.

Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը մնում է շատ բարեկամական. ՌԴ դեսպանատուն

Փետրվարի վերջից Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը մնում է շատ բարեկամական։ Այս մասին «Известия»-ին հայտնել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։

«Դեսպանատունը մեր քաղաքացիների նկատմամբ ագրեսիվ դրսեւորումներ չի արձանագրել, այդ թվում՝ էթնիկական հողի վրա։ Նշենք, որ ի տարբերություն մի շարք երկրների, այդ թվում՝ հարեւան Վրաստանի՝ Հայաստանում ռուսաստանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը մնում է բարեկամական»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Միեւնույն ժամանակ, նրանք դժվարացել են նշել վերաբնակեցվածների ճշգրիտ թիվը՝ նշելով, որ ձմռան վերջին կամ վաղ գարնանը այստեղ եկածներից շատերը վերադարձել են Ռուսաստան կամ գնացել այլ երկրներ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ այս տարվա հունվարից օգոստոս ամիսներին Հայաստան ժամանած ավելի քան 1 միլիոն զբոսաշրջիկների 45 տոկոսը ռուսաստանցիներ են։