Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ Ադրբեջանում գտնվող գերեվարված անձանց մասին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հերթական անգամ` հոկտեմբերին, այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված գերեվարված հայ անձանց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային ասաց հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Կարողացել ենք օգնել այս անձանց կրկին կապ հաստատել հարազատների հետ` հեռախոսազանգի, նամակների միջոցով»,–ասաց Ամատունին։
Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերությունը:

Նշենք, որ սեպտեմբերի 24–ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել էին սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայերին: