Search
Close this search box.

Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ. ինչ են քննարկել

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում հանդիպել եմ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով այցով գտնվում է Հնդկաստանում:

Նա նաեւ նշել է. «Գոհունակություն ենք հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

Ներկայացրել եմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։

Հանդիպման ավարտին գործընկերոջս հրավիրել եմ պաշտոնական այցով այցելել Հայաստան»:

Հիշեցնենք, որ The Economic Times-ն ավելի վաղ գրել էր, որ Հնդկաստանը ստորագրել է պայմանագիր Հայաստանին մեծաքանակ հրթիռներ, զինամթերք տրամադրելու վերաբերյալ, քանի որ ասիական այս երկիրը տևական սահմանային հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ։ Ըստ աղբյուրի, կառավարությունների միջև պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի սկզբին։

Թեև պայմանագրերի արժեքը չի բացահայտվել, աղբյուրը ենթադրում է, որ գործարքը կազմում է 2000 միլիոն ռուպի կամ մոտ 245 մլն դոլար, զինամթերքը կմատակարարվի առաջիկա ամիսներին:

Այս Բաժնից