Search
Close this search box.

Զինդատախազի պաշտոնի համար դիմել է միայն Հայկ Գրիգորյանը. Դատախազություն

Զինդատախազի պաշտոնի համար դիմում է ներկայացրել միայն Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Գերատեսչությունից նշեցին, որ այս տարվա սեպտեմբերի 20-ին դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ զինդատախազի պաշտոնի համար։

«Այն բաց է եղել մրցույթի պահանջներին համապատասխանող ցանկացած թեկնածուի համար: Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել 2022թ.-ի սեպտեմբերի 27-ը: Գլխավոր դատախազությունը մեկ դիմում է ստացել. դիմումատուն Հայկ Գրիգորյանն է»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։