Search
Close this search box.

Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերի արժեքը կտրուկ նվազել է

Ռուսաստանից Թուրքիա ավիատոմսերի արժեքը այս տարվա սեպտեմբերի վերջի համեմատ նվազել է յոթ անգամ, դեպի Հայաստան՝ 30 անգամ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սեպտեմբերի 26-ին Մոսկվա-Երևան ավիատոմսերի ամենամատչելի առաջարկը մեկ անձի համար մեկ ուղղությամբ գնահատվել է 380 000 ռուբլի։ Հոկտեմբերի 26-ի այս ուղղությամբ տոմսերի արժեքը մեկ անձի համար մեկ ուղղությամբ սկսում է 13 000 ռուբլուց, իսկ Սոչիով տրանզիտի դեպքում սկսում է 12 000 ռուբլուց: Ուղեբեռով տոմսերի սակագները սկսվում են 15 000 ռուբլուց: Այսինքն՝ թռիչքը 30 անգամ էժանացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էժանացել են նաև Տաշքենդի, Թբիլիսիի և Դուբայի տոմսերը։ Ընդհանուր առմամբ, ասոցիացիայի տվյալներով, Ռուսաստանից արտերկիր թռիչքների արժեքը սեպտեմբերի վերջի համեմատ նվազել է 4-10 անգամ՝ կախված ուղղությունից։