Search
Close this search box.

Դիլիջանում կատարվում է հին շենքերի ջերմամեկուսացում՝ Սմարթ ընկերությունների խմբի և ՄԱԿ-ի համագործակցության շրջանակներում

Smart ընկերությունների խումբը, համագործակցելով ՄԱԿ -ի հիմնադրամի հ՚ետ, իրականացնում է մեծ և կարևոր մի ծրագիր։ ՄԱԿ-ի զարգացման UNDP ծրագրով, կազմակերպությունը Դիլիջան քաղաքում կատարում է հին շենքերի ջերմամեկուսացման աշխատանքներ։
Շինության ջերմամեկուսացված լինելը շատ կարևոր է։ Smart ընկերությունների խմբի ջերմամեկուսիչ նյութերը նախատեսված են ցանկացած տիպի շինության տանիքների և պատերի ջերմամեկուսացման համար։ Կարող են օգտագործվել բարձր խոնավության ու ջերմաստիճանի պայմաններում։
Ջերմաձայնամեկուսիչ նյութերից կազմակերպությունն առաջարկում է քարե բամբակ և էքստրուզիոն փրփրապլաստ XPS։
2005թ.-ից հանդիսանալով ձայնա-, ջրա_, ջերմամեկուսիչ նյութերի, Եվրասիայի խոշորագույն արտադրող Տեխնոնիկոլ կոնցեռնի միակ և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում՝ Սմարթ ընկերությունների խումբը հնարավորություն ունեցավ համագործակցել ՄԱԿ-ի հետ՝ այս անչափ օգտակար նախաձեռնության շրջանակներում։
Ընկերությունը ներկայացնում է միայն նորարարական, էկոլոգիապես մաքուր, քիչ ժամանակատար ու մատչելի նյութերի մատակարարում։
Բացի ջերմամեկուսացման ծառայություններից, Սմարթ ընկերությունը մատուցում է նաև հետևյալ ծառայությունները։

• Հարթ տանիքների ու հիմքերի ջրամեկուսացում
• Ճկվող կղմինդրե տանիքների տեղադրում
• Շենքերի արտաքին պատերի երեսպատում (վենտֆասադ)

Ընկերության առաջարկները այսօր մեծ պահանջարկ ունեն, քանի որ համարվում են յուրաքանչյուր շինության երկարակեցության գրավականներից մեկը։
Ջրամեկուսացման աշխատանքները կազմակերպությունը կատարում է միայն որակյալ նյութերով։ Օգտագործվում են բիտումա-պոլիմերային ջրամեկուսիչ նյութեր, որոնք դիմացկուն են նաև ջերմաստիճանային տատանումներին, ճկվող են և ունեն հիանալի ջրամեկուսիչ հատկություններ։
Ջրամեկուսացում իրականացնելու համար ընկերությունը ներկայացնում է մի շարք առաջատար ջրամեկուսիչ նյութեր՝ Բիտումային-ռուլոնային, Կպչուն ժապավեն, Պոլիմերային մեմբրաններ, Ջրամեկուսիչ քսուքներ, Ռուլոնային 3D կղմինդր, Կամուրջների ռուլոնային ջրամեկուսիչ նյութեր։
Տեխնոլոգիապես ճիշտ պատրաստված տանիքը թույլ է տալիս ամռանը խուսափել շոգից, իսկ ձմռանը` ցրտից։
Smart ընկերությունների խումբը- ը համարվում է Shinglas կղմինդրե տանիքների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ “Shinglas” ճկուն կղմինդրը ողջ աշխարհում լայն ճանաչում ունի շնորհիվ իր ձայնամեկուսիչ հատկության (անձրև, կարկուտ), թեթև քաշի, գունային բազմազանության , ցրտադիմացկունության և երկարակեցության: Ճկուն են, թեթև, հեշտ տեղադրվող, արևից չեն գունաթափվում: Տեղադրելուց հետո ստացվում է միաձույլ շերտ, որն ապահովում է իդեալական ջրամեկուսացում:
Սմարթ ընկերության հմուտ մասնագետների շնորհիվ ձեր շինությունը երկար և ամուր կծառայի ձեզ:
https://www.facebook.com/smartroof.am
http://www.smartroof.am/?fbclid=IwAR3nW6GgsqrUaBDRGpuVifuf_qNa4iRoCb7aHfSReMKB7OHobEaZh9jTLFI