Search
Close this search box.

Կոնկրետ ովքեր են Արման Թաթոյանից պահանջել՝ չքննադատել մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունը

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է, որ ժամանակին իր առջև կառավարությունից պահանջ էր դրվել չքննադատել պատերազմից անմիջապես հետո մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունը, այդ թվում՝ տեղակայած ցուցանակներն ու ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը, նրանց արարքները կամ առաջարկվող այլընտրանքն էր` աշխատել միայն գրավոր ու ոչինչ չհրապարակել:

Սակայն Արման Թաթոյանը անուն կամ անուններ չի նշում, թե կոնկրետ ով կամ ովքեր են կառավարությունից նման պահանջ դրել իր առջև․ գուցե Նիկոլ Թաշինյանն է եղել կառավարությունից ՄԻՊ-ին նման պահանջ ներկայացնողը, կամ գուցե ՊՆ նախարարն է եղել․ Հաջորդ գրառման մեջ Արման Թաթոյանըգուցե պետք է նաև անոււններ նշի, հասկանալու համար՝ գործող ՄԻՊ-ին ևս այդ նույն պաշտոնյանները նման պահանջ են ներկայացնում, և ի վերջո ինչ շահի տեսանկյունից են նման պահանջ ներկայացրել, հարցեր, որոնք պետք է ստանալկառավարության՝ հենց այդ պաշտոնյաններից: