Search
Close this search box.

Հայաստանի տարածքում ադրբեջանցիները որտե՞ղ են պատմական հայրենիք ունեցել, Ալեն Սիմոնյանի ասածը սրիակայություն է

Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրը չի կարող կախվածության մեջ դրվել Ադրբեջանի նմանատիպ պահանջից: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:

«Ալեն Սիմոնյանը մի քանի հայտարարություն է արել, որոնց պետք է անպայման անդրադառնալ: Նա ասել, որ խաղաղության պայմանագրում չպետք է որեւէ հիշատակում լինի Արցախի մասին, դա կարող է հայելային պահանջ ու ցանկություն առաջացնել Ադրբեջանի մոտ: Այսինքն ըստ նրա, եթե մենք ազգերի ինքորոշման հիման վրա Արցախի հարցը պնդում ենք, որ այն մտնի այսպես կոչված հայ-ադրբեջանական որեւէ փաստաթղթի մեջ, Ադրբեջանը նույն բանը պետք է անի մեր հանդեպ, էդ որտե՞ղից ադրբեջանցիներն են երբեւէ ինքնորոշվելու խնդիր դրել, Հայաստանի տարածքում ադրբեջանցիները որտե՞ղ են պատմական հայրենիք ունեցել, իր ասած խոսքի մեջ կա սրիկայություն, ստորություն եւ անբարոյականություն: Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրը չի կարող կախվածության մեջ դրվել Ադրբեջանի նմանատիպ պահանջից: Նիկոլը, Ալենը եւ մյուսները այնքան են լեզու դրել Ալիեւի բերանը,որ նա բաց տեքստով ասում է` Արցախի հայերը պետք է ունենան նույն իրավունքները ու ազատությունները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները: Ադրնեջանը անգամ չի կարող ապահովել իր «էթնիկ» ծագումով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, ոչ մի կերպ, ուր մնաց մյուս ազգերի իրավունքներն ու ազատությունները»,- ասաց նա:

Անդրադառնալով ԵՄ մոնիթորինգային առաքելությունը որեւէ ագրեսիա Հարավսլավիայում չի կանխել, այլ միայն արձանագրել են կատարվածը:

«Ամբողջ աշխարհը, այդ թվում եվրապական երկրները գիտեն, որ Ադրբեջանն է հարձակվել մեզ վրա, բա ինչու սանկցիաներ չեն ընդունվում, թեկուզ ամենապրիմիտիվ ու պարզունակ: Բոլորը գիտեն, որ դուք այսօր ադբեջանական գազից ավելի շատ եք կախված, քան գալիք ընտրություններում հայերի ձայներից: Սիրելի հայեր, հելեք ձեր բոլոր կուսակցություններին դուք էլ թափ տվեք, մի թողեք միայն Երեւանի վրա»,-ասաց նա: