Search
Close this search box.

Ողբերգական դեպք Երևանում․ ավտոտնակի հատակին հայտնաբերել են տղամարդու դի

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 00։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 8-րդ շենքի մոտակայքում կառուցված ավտոտնակի ներսում գտնվող քաղաքացին տևական ժամանակ է չի արձագանքում թակոցներին և հեռախոսազանգերին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Արսեն Պ․-ն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է շմոլ գազը։ Սակայն այդ տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականության, թե ոչ՝ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։