Search
Close this search box.

Ոտքով հարվածելու համար մրցավարը որակազրկվեց

Ֆրանսիայի առաջնության անցած տուրի Նանտ-ՊՍԺ խաղի վերջին րոպեներին խաղի մրցավար Տոնի Շապրոնը բախվեց Նանտի պաշտպան Դիեգո Կառլոսի հետ: Սկզբում մրցավարը ընկած տեղից ոտքով հարվածեց մրցակցին, այնուհետև կարմիր քարտ ցույց տվեց:
Խաղից հետո Շապրոնը մեկնաբանություն է տվել՝ ասելով, որ կարծում էր՝ պաշտպանը հատուկ է իրեն հարվածել:
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան անորոշ ժամկետով հեռացրել է մրցավարին լիգայից: Շապրոնը արդեն ներողություն է խնդրել և պատրաստվում է համապատասխան զեկույց ներկայացնել ֆեդերացիային:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց ՊՍԺ-ի 1-0 հաշվով հաղթանակով: