Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմակավորված անձինք դանակներով հարձակվել են Պերմի դպրոցներից մեկի վրա, տուժածների թվում կա նաև հայ դպրոցական

 15 աշակերտ տուժել է Պերմում դպրոցի վրա կատարված հարձակումից, հայտնում է Ren TV–ն։

Միջադեպը տեղի է ունեցել 127-րդ դպրոցում, Մոսկվայի ժամանակով `08:19-ին: Կասկածյալներն արդեն ձերբակալվել են: ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ երկու տուժած՝ մեկ ուսուցիչ և տասնվեցամյա մեկ դպրոցական, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, նրանց վիրահատում են:Վիրավորվածների թվում է  նաև 4-րդ դասարանի  աշակերտուհի, 2007 թ. ծնված Մենուլա Աբրոյանը. վիրավորներից երկուսի  վիճակը  գնահատվում է ծայրահեղ ծանր։

Հրապարակվել է հարձակման կազմակերպչի՝ 16-ամյա Լև Բ.-ի ձերբակալության տեսանյութը: Նա լրիվ արյան մեջ կորած  է եղել, քանի  որ փորձել է ինքնասպանություն գործել: