Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար. կա մեկ զոհ, վեց վիրավոր

Այսօր ՃՏՊ է տեղի ունեցել Օշական-Ոսկեվազ ավտոճանապարհին, որի հետևանքով 1 անձ մահացել է, տեղեկությունը հայտնում է ԱԻՆ–ը։

Ոսկեվազ գյուղի համայնքապետարանի մոտակայքում բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը տեղում մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 4 ուղևոր և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը։