Search
Close this search box.

Հրազդանում տեղի ունեցած վթարի հետևանքով 4 երիտասարդ հոսպիտալացվել է

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում հունվարի 14-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 4 երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել էր, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 31 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» մակնիշի և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը 1994 թ. ծնված Խ. Ն.-ն, 1996 թ. ծնված Ա. Ղ.-ն, 1995 թ. ծնված Ա. Հ.-ն և 1996 թ. ծնված Լ. Մ.-ն հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։