Search
Close this search box.

Ռուսաստանի ներկայացուցիչը դժգոհություն է հայտնել ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունից

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը դժգոհություն է հայտնել հակառուսական բանաձևի քվեարկության ժամանակ Հայաստանի դիրքորոշումից:

ԵՄ երկրների կողմից ներկայացված նախագիծը վերաբերում էր Ռուսաստանում մարդու իրավունքների մասին վիճակն ուսումնասիրելու համար հատուկ զեկուցող նշանակելուն: Բանաձևին դեմ են քվեարկել Բոլիվիան, Վենեսուելան, Ղազախստանը, Չինաստանը, Կուբան եւ Էրիթրեան։ 24 երկիր, այդ թվում Հայաստանը, ձեռնպահ են մնացել։

«Անկեղծ ասած, կցանկանայինք, որպեսզի մեր գործընկերներն առավել հասկանալի դիրքորոշում գրավեին քվեարկության ժամանակ: Նկատի ունեմ, նախ Հայաստանը և Ուզբեկստանը, որոնք, ցավոք ձեռնպահ են մնացել քվեարկությունից»,- ասել է Գատիլովը: