Search
Close this search box.

Ջիգարխանյանի դուստրն ինքնասպան է եղել. Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա

Արմեն Ջիգարխանյանի միակ դուստրը մահացել է 30 տարի առաջ: Այն ժամանակ դեպքը որակել են դժբախտ պատահար: Սակայն դերասանի նախկին կին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իր տարբերակն ունի այն մասին, թե ինչ է տեղի ունեցել դերասանի ժառանգի հետ: Այս մասին գրում է Dni.ru-ն:

«Նա մահացավ 23 տարեկանում: Մի քանի անգամ ես Ջիգարխանյանին առաջարկել էի այցելել նրա գերեզմանին, սակայն նա միշտ սկսում էր նյարդայնանալ և թեման շեղել: Մենք պատմում էինք Ելենայի մասին մտերիմներին: Չեմ բացառում, որ այսպիսի արձագանքը մեղքի զգացումի արտահայտում էր»,- հայտնել է դաշնակահարուհին:

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վստահ է, որ դերասանի դուստրն ինքնասպան է եղել: «Երբ դուստրը կյանքն ավարտում է իր կամքով, դա կապված է գիտակցված գործողության հետ, բողոքի հետ»,- հավելել է դերասանի նախկին կինը: