Search
Close this search box.

Լարսում 267 տրանսպորտային միջոց կա կուտակված.Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին ժամը 09:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հունվարի 15-19-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Դժվարանցանելի  են Վարդենյաց լեռնանցքը, ՍոթքՔարվաճառ և ՈսկեպարՆոյեմբերյան ավտոճանապարհները:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գորիս-Կապան ավտոճանապարհներին մառախուղ է:

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղում է թույլ ձյուն:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային ՕսիայիՀանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվությանհամաձայն ՍտեփանծմինդաԼարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաներիհամար:

Հունվարի 15-ին, ժամը 08:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 267 տրանսպորտային միջոց, որից 210-ը բեռնատար, իսկ 57-ը՝ մարդատար:

 ԱԻՆ