Search
Close this search box.

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՊԾ գնդի գործով անցնող Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին, Արայիկ Խանդոյանին

Այսօր՝ հունվարի 15-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում, տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:

Այցերի նպատակն է տեսակցել Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին, Արայիկ Խանդոյանին, ստուգել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը:

Այցի արդյունքների հիման վրա կներկայացվեն լրացուցիչ տեղեկություններ: