Search
Close this search box.

ԱՄՆ ՊՆ-ն հորդորում է չշտապել ենթադրություն անելու մեջ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարծում է, որ դեռ վաղ է ենթադրել, թե ով կարող է կանգնած լինել «Հյուսիսային հոսք»-ի գազատատերում արտահոսքի հետեւում, հայտնում է Reuters-ը։

«Ինչ վերաբերում է խողովակաշարի վնասմանը, ապա այս պահին, կարծում եմ, շատ ենթադրություններ կան։ Բայց անկեղծ ասած, քանի դեռ չկա լիարժեք հետաքննություն, ոչ ոք չի կարողանա ճշգրիտ նշել, թե ինչ է տեղի ունեցել», – ասել է Օսթինը:

Նա հավելել է, որ չորեքշաբթի քննարկել է միջադեպն իր դանիացի գործընկերոջ հետ, «եւ նա ինձ տեղեկացրեց, որ մի քանի օր կանցնի, մինչեւ կկարողանա ճիշտ թիմ հավաքել՝ տեղում միջադեպն ուսումնասիրելու համար: Քանի դեռ լրացուցիչ տեղեկություններ չենք ստացել կամ հետագա վերլուծություններ չենք իրականացրել, չենք կարող ենթադրություններ անել, թե ով է պատասխանատվություն կրում»,- ասել է Օսթինը: